Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Էրդողանը վավերացրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկող օրինագիծը

Էրդողանը վավերացրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկող օրինագիծը
08.06.2016 | 13:43

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հունիսի 7-ի երեկոյան վավերացրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն տվող օրինագիծը։ Milliyet-ի փոխանցմամբ՝ պատգամավորներին անձեռնմխելությունից զրկող օրինագիծը վավերացվելուց հետո պետք է հրապարակվի կառավարության պաշտոնական թերթում, որից հետո համարվելու է ուժի մեջ մտած։

Օրինագիծը ուժի մեջ մտնելուց հետո դատախազությունը քրեական գործերով մեղադրանքներ ունեցող պատգամավորների դեմ հակիրճ մեղադրական եզրակացություններն ուղարկելու է վարչապետին, իսկ վարչապետն էլ կներկայացնի խորհրդարանին՝ որտեղ որոշում կկայացվի պատգամավորին անձեռնմխելությունից զրկելու վերաբերյալ։ Օրինագիծը խորհրդարան է ներկայացվել Էրդողանի հրահանգով և ուղղված է քուրդ պատգամավորների դեմ։

Դիտվել է՝ 1944

Մեկնաբանություններ