Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կարապետ Պալյանի հիշատակի դամբարան Ստամբուլում

Կարապետ Պալյանի հիշատակի դամբարան Ստամբուլում
29.09.2016 | 17:06

Sabah-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում պատմական բազմաթիվ կառույցների ճարտարապետ Կարապետ Պալյանի հիշատակի համար դամբարանի կառուցման աշխատանքներն ավարտվել են: Դամբարանի բացումը ծրագրված է հոկտեմբերի 1-ին: Դամբարանը պատրաստված է սպիտակ մարմարից՝ հայկական ավանդական ճարտարապետական ավանդույթներով, կառուցվել է Պալյան ընտանիքի գերեզմանոցում (Ստամբուլի Սկյութար շրջանում):


«Դոլմաբահչե» պալատի ճարտարապետ Կարապետ Պալյանի դամբարանի բացման արարողակարգին մասնակցելու են Պալյանների ընտանիքը, Թուրքիայի կրթության և մշակույթի նախարար Նաբի Ավջըն, Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը: 2012-ի հունվարի կեսերին թուրք լրագրող Ջենգիզ Չանդարն իր «Եթե հայերը չլինեին, Ստամբուլն արդյոք կլինե՞ր» հոդվածում գրել էր, որ հայերը մեծագույն ավանդ են ունեցել Ստամբուլի և ընդհանրապես Թուրքիայի կյանքում:
«Մենք բոլորս պետք է մտածենք, թե ինչպես 1915-ից հետո մեր երկիրն սկսեց անապատանալ:

Բոլոր սպանությունները, կոչվի դա «ցեղասպանություն», «զուլում» կամ «պատմության կեղծիք», անդառնալի հարված էին մեր երկրին և խոր մտածելու առիթ են տալիս»,- գրել էր նա: Չանդարը նշել էր, որ Ստամբուլի դիմագիծը կերտողները եղել են Պալյանները՝ անջնջելի համարելով Պալյան գերդաստանից սերած անվանի ճարտարապետների (Գրիգոր, Սարգիս, Սենեքերիմ Պալյաններ) թողած հետքը Ստամբուլի քաղաքային դիմագծի արևմտականացման մեջ:

Դիտվել է՝ 2295

Մեկնաբանություններ