ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Իրան-Հայաստան նոր գազատարի մտահղացումը բազմաթիվ բարդություններ է պարունակում

Իրան-Հայաստան նոր գազատարի մտահղացումը բազմաթիվ բարդություններ է պարունակում
13.10.2016 | 09:09

Իրանից Հայաստան նոր գազատարի մտահղացումը բազմաթիվ բարդություններ է պարունակում՝ ասել է էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական ռեսուրսների փոխնախարար Արեգ Գալստյանը։
Շատ կարևոր է՝ արդյոք Իրանը շահագրգռված է ավելի շատ գազ տալ և թե ինչ քանակությամբ գազ է գնելու վերջնական գնորդը։ «Այս բոլորը հարցեր են, որոնց շուրջ մենք չենք բանակցել։ Կտեսնենք, թե ինչ են ուզում հնարավոր ներդրողները ու որքանով են նրանց ծրագրերը իրագործելի»,- ասել է փոխնախարարը։


Նշենք, որ օրերս Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը հայտնել էր, որ մտադիր է 100 մլն դոլարի ներդրում ապահովել «Նաիրիտ» քիմիական գործարանի (որը ԽՍՀՄ-ում խոշորագույն քիմիական գործարանն էր) արտադրության վերականգնման նպատակով։ Ներդրողների խոսքով իրենք մտադիր են նաև գազատար կառուցել, որ կաուչուկի արտադրության համար ացետիլին ստանան։ Իրան- Հայաստան գործող գազատարը թերծանրաբեռնված է։ Այն հաշվարկված է տարեկան 2,2 մլրդ խորանարդ մետր գազի համար, սակայն այսօր դրանով ընդամենը 365-370 մլն է անցնում՝ Երևանյան ՋԷԿ-ի աշխատանքի համար։ Հայաստանում նախատեսվում է երկու նոր ջերմային էլեկտրակայանների շինարարություն՝ յուաքանչյուրը 234 ՄՎտ հզորությամբ։ Բայց նույնիսկ այդ դեպքում 1 մլրդ խորանարդ մետր թողունակությունը հեռանկարում ազատ է մնում։

Դիտվել է՝ 4591

Մեկնաբանություններ