Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վարչապետը հավանական է համարում «գրիժան»

Վարչապետը հավանական է համարում «գրիժան»
21.10.2016 | 18:37

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումից հետո իր ամփոփիչ ելույթում վաչապետ Կարեն Կարապետյանը հավաստիացրեց պատգամավորներին, որ գնահատում են բեռը, որը վերցնում են.

«Իսկապես գնահատում ենք այդ բեռը և այն «շտանգան», որը պետք է բարձրացնենք: Հավանականություն կա՞, որ «գրիժա» կստանանք` կա: Կստանա՞նք` ժամանակը ցույց կտա», - ասաց Կարեն Կարապետյանը:

Դիտվել է՝ 2318

Մեկնաբանություններ