Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ցեղասպանությանը նվիրված համերգին հրավիրել են նաև Էրդողանին

Ցեղասպանությանը նվիրված համերգին հրավիրել են նաև Էրդողանին
06.11.2016 | 13:51

Դրեզդեն Սինֆոնիկերի «Աղետ» ծրագիրը նոյեմբերի 10-ին կներկայացվի «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախմբի համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանի ֆիլհարմոնիկ և Երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Աղետ» ծրագիրը մեկնարկել է Բեռլինում` 2015-ին, Դրեզդեն Սինֆոնիկերի նախաձեռնությամբ:
Առաջին համերգից սկսած ծրագիրը հայտնվեց գերմանացի ունկնդրի ուշադրության կենտրոնում (ծրագրում` Գեդիզլիօղլու, Օհրին, Շարաֆյան): Համերգը և Դրեզդեն Սինֆոնիկերի կողմից հատուկ պատրաստված հարցազրույցները հեռարձակեց Բեռլինի ռադիոն: Մի ամբողջ ամիս այն հեռարձակվեց նաև առցանց տարբերակով: Համերգներին մասնակցում էին նաև Հայաստանից, Սերբիայից և Թուրքիայից ժամանած երաժիշտներ:


Էրդողանի բողոքը չհասավ իր նպատակին, և համերգաշարը վերսկսվեց սույն թվականի ապրիլ- մայիս ամիսներին` այս անգամ Դրեզդենում, Բրանդենբուրգում: Հայտարարվեց, որ համերգաշարը կանցկացվի նաև Բելգրադում, Հայաստանում և Թուրքիայում այս տարվա նոյեմբերին: Դրեզդեն Սինֆոնիկերը Թուրքիայում նախատեսվող համերգին հրավիրել է նաև նախագահ Էրդողանին:

Դիտվել է՝ 1775

Մեկնաբանություններ