Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.02.2017 | 00:06

Քեզ եմ ապավինել, բժշկի՛ր հոգիս, քանզի մեղանչեցի Քո դեմ: Տե՛ր, Քո աչքի առջև են ինձ չարչարողները, և չունեմ հանգիստ՝ Քեզնից բացի: Ապրեցրո՛ւ ինձ ըստ Քո մեծ ողորմության, քանզի բոլորը հարձակվել են վրաս՝ ձգտելով կործանել իմ անձը: Փրկի՛ր ինձ, քանզի ամենակարող ու ամենազոր ես:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 2220

Մեկնաբանություններ