Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Բրեքզիտի հնարավոր խութերը

Բրեքզիտի հնարավոր խութերը
03.03.2017 | 12:39

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը տագնապում է, որ բրեքզիտի պատճառով ոչ բոլոր ֆուտբոլիստները կարող են խաղալ ՈՒելսում կայանալիք Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում. «Ոչ մի խնդիր չկա, եթե բրիտանական իշխանությունները արգելում են որևէ քրեական տարրի մուտքը երկիր: Սակայն պատկերացրեք, որ նրանք թույլ չտան ՈՒելս ժամանել Մեսիին ու Նեյմարին, քանի որ նրանք ունեն չհանգուցալուծված դատական գործեր: Մեզ համար մեծ հիմնախնդիր կլինի, եթե բրիտանացի ֆուտբոլիստները կարողանան մեկնել այլ երկրներ, իսկ որոշ ֆուտբոլիստների մուտքը Բրիտանիա արգելվի: Ամեն ինչ անհամեմատ լավ է Եվրոպայում ազատ տեղաշարժի դեպքում, իսկ եթե բրեքզիտը շարունակվի, ամեն ինչ կփոխվի»:


Ավելի վաղ արգելվել էր «Պարի Սեն Ժերմենի» երկու ամսվա կալանքի դատապարտված կիսապաշտպան Սերժու Օրիեի մուտքը Անգլիա, ինչի պատճառով ֆուտբոլիստը ստիպված բաց էր թողել «Արսենալի» հետ Չեմպիոնների լիգայի խմբայինի հանդիպումը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ