Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Լավագույն ստեղծագործությունը» ավանդույթ է ձևավորում

«Լավագույն ստեղծագործությունը» ավանդույթ է ձևավորում
28.03.2017 | 12:06

Անդրանիկ այս մրցույթը ներկայացրեց ՀՆՄ քարտուղար, ՀՀ վաստակավոր նկարիչ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆԸ. «Հայաստանի նկարիչների միության վարչության որոշմամբ 2016-ին կազմակերպվեց «Լավագույն ստեղծագործություն» մրցույթը, որը տարեվերջին ամփոփում է միության բաժինների կողմից լավագույնը ճանաչված գործերը։ Գեղանկարի բաժինը լավագույն ստեղծագործություն ճանաչեց ՌՈՒԲԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ «Անի քաղաքի համայնապատկերը» գեղանկարը։ ՀՆՄ-ի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժինն առանձնացրեց ԱՆՈՒՇ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ «Տիրամայրը գահի վրա» գոբելենը, իսկ թատրոնի, կինոյի և հեռուստատեսության նկարիչների բաժինը լավագույն ստեղծագործության մրցանակի արժանի գործ համարեց ՀՀ ժողովրդական նկարիչ ՍՏԵՓԱՆ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆԻ «Տիեզերք» աշխատանքը (հետմահու)։


Արվեստաբանական բաժինը «Լավագույն ստեղծագործություն» անվանակարգի անդրանիկ մրցանակը շնորհեց արվեստաբան ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «Հովհաննես Այվազյան» («Այվազովսկի») աշխատությանը, որը նվիրված էր աշխարհահռչակ ծովանկարչի 200-ամյակին։
ՀՆՄ-ի քանդակի և գրաֆիկայի բաժինները մրցույթին չներկայացրին հաղթող աշխատանքներ, քանի որ բաժինների բյուրոները ներկայացված ստեղծագործությունների շարքում չորոշեցին հաղթանակի արժանի գործեր։ Սա միանգամայն բնական է, քանի որ «Լավագույն ստեղծագործություն» մրցույթը նպատակ ունի միայն կերպարվեստի բարձրարժեք նմուշներով եզրափակելու անցած ստեղծագործական տարին։
Հաղթողներին հանձնվեցին խորհրդանշական մրցանակներ և հավաստագրեր»։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ