Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
22.09.2017 | 00:04

Հանուն սուրբ ճգնավորների, հայրերի և նրանց աշակերտած արանց և կանանց բարեխոսությամբ ողորմի՛ր ինձ, Տե՛ր, քանզի նրանք, Տե՛ր, Քեզանից շնորհներ ստացան և Քո անվամբ հաղթեցին բանսարկուի բոլոր հնարները, այժմ ևս թող հաղթի Քո հաղթող զորությունը, Տե՛ր իմ, և տա մեզ հաղթել հակառակամարտի ընդդիմությունը:


Մեսրոպ ՎԱՐԴԱՊԵՏ

Դիտվել է՝ 2316

Մեկնաբանություններ