Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Սա՞ էլ տանք օտարին

Սա՞ էլ տանք օտարին
07.11.2017 | 11:11

Հայաստանի ամենամեծ հարկատուներից մեկը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, տարիներ շարունակ ավելի շատ հարստացրել է ոչ թե պետական բյուջեն, այլ տարբեր պաշտոնյաների: Այդ մասին հրապարակումները քիչ չեն: Ավելին, կոմբինատի փայատերերի հարցում ևս տարբեր պաշտոնյաների անուններ են հնչել: Այդուհանդերձ, այսօր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն պաշտոնապես համարվում է Մհեր Պոլոսկովը:


Մեր տեղեկություններով, վերջինս մտադիր է իր մասնաբաժինը վաճառելու, և կոմբինատում մեծ է մտավախությունը, որ գնորդը կարող է օտարազգի լինել ու լրիվ այլ մոտեցում ցուցաբերել հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ: «Չնայած հիմա էլ կոմբինատում մթնոլորտը փայլուն չէ, բայց ամեն ինչ օտարին տալն էլ մի բան չէ»,- ասաց մեր աղբյուրը: Թե ինչու է Հայաստանի ընդերքն արդեն անհրապույր թվում Պոլոսկովին, դժվար է ասել, բայց փաստ է, որ այս տարի կոմբինատն ավելի շատ հարկեր է վճարել պետբյուջե:


Հիշեցնենք, որ այս տարվա խոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 13,1 մլրդ դրամով, այն դեպքում, երբ 2016 թ. հունվար-սեպտեմբերին զբաղեցնում էր 17-րդ հորիզոնականը, վճարելով մոտ երեք անգամ քիչ՝ ընդամենը 5 մլրդ 185 մլն դրամի հարկ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ