Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Լիդիցեի գեղեցիկ արվեստների պատանեկան ցուցահանդեսի մրցանակների հանձնման արարողություն

Լիդիցեի գեղեցիկ արվեստների պատանեկան ցուցահանդեսի մրցանակների հանձնման արարողություն
26.01.2018 | 13:33

Հունվարի 26-ին, ժամը 15:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա Լիդիցեի գեղեցիկ արվեստների 45-րդ միջազգային պատանեկան ցուցահանդեսի մրցանակների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան:

Միջոցառման ընթացքում տեղի կունենա Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստների կողմից ոչնչացված չեխական Լիդիցե գյուղի ողբերգությանը նվիրված ցուցահանդեսի բացում: Լիդիցեի գեղեցիկ արվեստների միջազգային պատանեկան ցուցահանդեսը հիմնվել է 1967 -ին՝ ի հիշատակ չեխական Լիդիցե գյուղում գերմանացի նացիստների կողմից սպանված և պատերազմի ընթացքում զոհված երեխաների:

Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ