Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունն ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունն ԱԺ-ում
01.03.2018 | 13:52

ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումը սկսվել է Ազգային ժողովի` մարտի 1-ի նիստում՝ ժամը 10:30-ին:

ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը: Ազգային ժողովը ՀՀ չորրորդ նախագահին կընտրի մարտի 2-ին:

Դիտվել է՝ 3085

Մեկնաբանություններ