Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Օրը դարձնելով երաժշտական լայնածավալ իրադարձություն

Օրը դարձնելով երաժշտական լայնածավալ իրադարձություն
18.03.2018 | 14:04

«Օպուս» միջազգային երաժշտական փառատոնի 4-րդ՝ Փարիզյան սեզոնը տեղի կունենա մարտի 17-25-ին՝ ներառելով բազմաթիվ անվանի երաժիշտների կատարումներ: Փառատոնի բացումը նշանավորվեց հայտնի դաշնակահարուհի Էլոդի Վինյոնի մենահամերգով, որը նվիրված էր Կլոդ Դեբյուսիի մահվան 100-րդ տարելիցին: Փառատոնի հատուկ հյուրն է ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Ռոժե Թեսիեն, որը Էրիկ Սաթիի անվան կոնսերվատորիայի համերգասրահում հանդիպեց ունկնդիրների հետ:

Զրույցին հետևեց համերգը, որում ներառված էին երկու ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ: Փառատոնը կազմակերպել է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան՝ L'heure musicale au Marais կազմակերպության հետ համագործակցությամբ: Փառատոնի առանձնահատկություններից է «Երաժշտական օր» ձևաչափը. մեկ օրում տեղի են ունենում մի քանի համերգներ` օրը դարձնելով ամբողջական, լայնածավալ երաժշտական իրադարձություն:

Դիտվել է՝ 2049

Մեկնաբանություններ