Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վաղն Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Վաղն Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
22.03.2018 | 23:44

ԱԺ-ն կառավարության նախաձեռնությամբ մարտի 23-ին` ժամը 11:00-ին արտահերթ նիստ կգումարի` նախաձեռնողի սահմանած օրակարգով, որտեղ մեկ տասնյակ հարց է, այդ թվում՝ Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքում փոփոխությունների և լրացումների, Հանրաքվեի մասին օրինագծերը։

Դիտվել է՝ 2689

Մեկնաբանություններ