Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«Կարգին» նախարար

«Կարգին» նախարար
12.05.2018 | 01:21

Մշակույթի նախարարի թեկնածուների թիվը գնալով ավելանում է: Ենթադրյա՛լ թեկնածուների:

Չգիտես ինչու`այդ ցանկում եռանդուն կերպով շրջանառվում էր վերջին օրերին հարթակներում խոշոր պլանով երևացող Հայկ Մարությանը, նույն ինքը` Կարգին Հայկոն:

«Հայկական ժամանակին» տված հարցազրույցում նա հերքել էր այդ լուրը, ավելին՝ «սպառնացել» էր մշակույթի նախարարությունը փակել ու գումարներն ուղղել պաշտպանության նախարարություն (իհարկե, կատակ էր): Եթե ավելի լուրջ, արդեն նշել ենք շրջանառվող թեկնածուների անունները՝ Հասմիկ Պապյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան: Նարինե Թուխիկյանն արդեն հերքել է լուրն ու վերջակետ դրել ասեկոսեներին: Արմեն Ամիրյանի վերադարձը ոչ հերքվում է, ոչ էլ հաստատվում: Հավանական նոր թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է: Այստեղ, չգիտես ինչու, հիշեցի «second hand» գրականության մասին տիկին Զոհրաբյանի դիտողությունը, որին հաջորդեց պետական աջակցության ծրագրերի «կարգին» վերանայումը (Արմեն Ամիրյանի օրոք): Վերադառնալով օրվա թեմային ՝ ասենք, որ ազգովին հետևում ենք նոր նշանակումներին: Մշակույթի նախարարությունն էլ սպասում է իր հերթին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ