Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.06.2018 | 00:03

Մարդիկ Քեզ փնտռեցին մարմնական պարի ջերմեռանդ մոլուցքով եւ սրբազան մատուցումներով:
Անոնք Քեզ իրենց շուրջ փնտռեցին, Տէ՜ր, որովհետեւ Դուն աւելի իրական էիր եւ ճշմարիտ:
Անոնք Քու ձայնը տերեւներու սօսափիւներէն առին: Քեզ տեսան լեռներու կատարին, ամպերէն վեր. Քեզ անսահման ու անյայտ կապոյտին մէջ փնտռեցին:
Անոնք Քեզի համար կառուցին տաճարներ, աղօթքի շունչով իրենց մարմնին տուին հոգեկան թռիչք՝ Քու կատարելութեան հասնելու համար:
Երբ խափշիկը տաշեց կոճղը, քերեց քարը եւ իր կերպարանքով աստուած մը կերտեց ու պարեց անոր շուրջ, Դուն այնտեղ էիր, Տէ՜ր: Անոնց՝ իրենց աստուածներուն տարած զոհաբերումի, ինքնամատուցումի մէջն էր, որ մարմնէն ու զգայարանքներէն դուրս՝ հոգին իր անիմանալի կերպարանքն ստացաւ, ստացաւ Քու կերպարանքը, Տէ՜ր:


ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 2347

Մեկնաբանություններ