Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Հրաժեշտեն ետք» Հայրենիքում

«Հրաժեշտեն ետք» Հայրենիքում
15.06.2018 | 11:14

Հունիսի 12-ին Լիբանանահայ նշանավոր բանաստեղծ Պետիկ Հերկելյանին նվիրված «Հրաժեշտեն ետք» խորագրով գրական-երաժշտական երկոն տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի թանգարանում։


Պետիկ Հերկելյան բանաստեղծի մասին խոսք ասացին Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը և գրականագետ Ալիկ Թոփչյանը։ Վերջինս կարևորեց վաղամեռիկ բանաստեղծ Պետիկ Հերկելյանի վաստակը սփյուռքահայ ժամանակակից գրական տիրույթում։ Ա․ Թոփչյանն առանձնահատուկ կարևորություն տվեց այն հանգամանքին, որ մենք այսօր հնարավորություն ունենք Սփյուռքում մեծ համբավ ունեցող գրողին ծանոթանալու նաև Հայաստանում։ Գրականագետը կարևորեց նաև Պետիկ Հերկելյանի լիակատար ժողովածուի տպագրությունը։


Պ․ Հերկելյանի ստեղծագործություններից ընթերցեցին դերասանուհիներ Անահիտ Թոփչյանն ու Հասմիկ Տեր-Կարապետյանը, այնուհետև տեղի ունեցավ «Հրաժեշտեն ետք» տեսաֆիլմի ցուցադրությունը։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2612

Մեկնաբանություններ