ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
15.07.2018 | 13:24

«Հայկական համայնապատկեր» անվանակարգում Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար շնորհվեց Աբուֆազլ Սաֆարի «Մայրամուտի բեռնատարը» կինոնկարին:


«Եվա» կինոժապավենում «Լավագույն դերասան» ճանաչվեց Շանթ Հովհաննիսյանը:
Լավագույն դեբյուտի համար մրցանակի արժանացավ Արթուր Սահակյանի «Քամու հետ» ֆիլմը:
Լավագույն կինոնկար ճանաչվեց և «Անահիտ» մրցանակի արժանացավ Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը:


Վավերագրական մրցույթում «Հատուկ հիշատակում» համարվեց Վախթանգ Կունցև-Գաբաշվիլիի «Հատուկ աշխարհ» ժապավենը:
Արծաթե ծիրանը շնորհվեց Այնարա Վերայի «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա…» կինոնկարին:
Շևաուն Միզրահի «Հեռավոր համաստեղություն» ֆիլմը արժանացավ «Ոսկե ծիրան» մրցանակի:


Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում «Արծաթե ծիրանի» արժանացավ Ժերմինալ Ռոոյի «Ֆորտունա» ֆիլմը: «Ոսկե ծիրան» շնորհվեց Ռոման Բոնդարչուկի «Հրաբուխ» ֆիլմին:
Մարիամ Խաչվանի «Դեդե» ֆիլմն արժանացավ Կինոքննադատների և լրագրողների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի մրցանակին:
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին տրվեց «Ոսկե ծիրան» պատվո մրցանակը:


«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկեց Ռոբեր Գեդիգյանի (Ֆրանսիա) «Առանձնատունը» ֆիլմով: Փակման արարողությանը ցուցադրվեց Թերի Գիլիամի (Իսպանիա, Բելգիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Միացյալ Թագավորություն) «Դոն Կիխոտին սպանած մարդը» ֆիլմը: Այս տարի «Ոսկե ծիրանը» ստացել էր ավելի քան 600 հայտ աշխարհի 83 երկրից: Ընդհանուր առմամբ՝ կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել էին 110 ֆիլմ: Փառատոնը անցկացվեց հուլիսի 8-15-ին:



Դիտվել է՝ 2859

Մեկնաբանություններ