Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.11.2018 | 00:03

Ո՛ղջ լեր, Թագուհի՛, Մա՛յր ողորմության. մեր կյանք, քաղցրություն և հույս, ո՛ղջ լեր: Քեզ ենք աղաղակում Եվայի աքսորյալ որդիներս: Քեզ ենք հառաչում հեծելով ու լացելով արցունքի այս հովտում: Եվ արդ, ով մեր բարեխոս, դարձրու՛ դեպի մեզ Քո բարեգութ աչքերը. ցույց տուր մեզ Քո որովայնի օրհնյալ պտուղ Հիսուսին: Ո՜վ գթած, ո՜վ բարեգութ, ո՜վ քաղցր կույս Մարիամ:
Բարեխոսի՛ր մեզ համար, Սու՛րբ Աստվածածին, որպեսզի արժանավոր լինենք Քրիստոսի խոստումներին:

Դիտվել է՝ 2549

Մեկնաբանություններ