ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Կենտրոնական Չինաստանում արծաթի խոշոր պաշարներ են հայտնաբերվել

Կենտրոնական Չինաստանում արծաթի խոշոր պաշարներ են հայտնաբերվել
10.12.2018 | 11:50

Կենտրոնական Չինաստանի Հենան նահանգի երկրաբաններն արծաթի հանքեր են հայտնաբերել, որոնց պաշարները 1.5 հազար տոննա են գնահատվում, փոխանցում է «Սինխուա» գործակալությունը: Լոնին գյուղում հայտնաբերված պաշարները Չժունհե հանքերի մասն են, որտեղ կա 280 000 տոննա պողպատ և 320 000 տոննա ցինկ: 2.661 տոննա արծաթի պաշարներ են հայտնաբերվել Հենան նահանգի Թունբայ գյուղում:

Դիտվել է՝ 7919

Մեկնաբանություններ