«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԱԺ առաջին նիստը կանցկացվի հունվարի 14-ին

ԱԺ առաջին նիստը կանցկացվի հունվարի 14-ին
18.12.2018 | 12:39

«Ժամանակը» գրում է. «Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կանցկացվի հունվարի 14-ին։ Ի սկզբանե որոշված է եղել նիստը հրավիրել հունվարի 7-ին, բայց քանի որ այդ օրը ոչ աշխատանքային է, որոշվել է նիստի անցկացման օրը հետաձգել ևս մեկ շաբաթով։ Նիստը կարելի էր հրավիրել նաև հունվարի 8-ին, բայց խորհրդարանում դերաբաշխման հետ կապված կան չկարգավորված հարցեր, որոնց համար լրացուցիչ ժամանակ է պետք»։

Դիտվել է՝ 2578

Մեկնաբանություններ