ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
31.05.2019 | 00:09

Երեք բան կա, որ ինձ անհնարին է իմանալ, և մի չորրորդն էլ, որ չեմ ճանաչում. թռչող արծվի ուղին` օդում, օձի ճամփան` ապառաժի վրա, ծովով անցնող նավի ծիրը և երիտասարդ տղամարդու ճանապարհները։ Այդպես է նաև շնացող կնոջ ճանապարհը. երբ նա որևէ վատ բան է անում, լվացվում է և ասում. «Ես ոչինչ չեմ արել»։


Առակներ 30. 18-20

Դիտվել է՝ 3906

Մեկնաբանություններ