Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Փաստորեն թռիչքաձև աճն իրենց համար է

Փաստորեն թռիչքաձև աճն իրենց համար է
21.10.2019 | 21:20

Ողջ համացանցը քննարկում է «hetq.am»-ի այն լուրը, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիսին: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը,թե ինչու է դեռ տարիուկես աշխատած, Հայաստանը թռիչքաձև աճի խոստում տված իշխանությունն առաջինն իր սեփական եկամուտների թռիչքաձև աճի մասին մտածում, բայց ինչու է այդ ամենը գաղտնի, հասարակության աչքից թաքուն պահվել: Նշանակում է, որ դա ամենևին էլ նորմալ չէ: Իսկ այս իշխանությունն անընդհատ իրեն համարում է թափանցիկ աշխատող, հանրությունից գաղտնիք չպահող: Բայց դրանք, ինչպես միշտ, ընդամենը պոպուլիզմի դրսևորումներ են:


Ինչ վերաբերում է աշխատավարձերի կրիկնապատկմանը, հարց է առաջանում` այդ ի՞նչ ծանր, արդյունավետ աշխատանքի համար են կառավարության անդամներն իրենք իրենց բարձր աշխատավարձով պարգևատրել: Կամ ինչպես են բացատրում իրենց կրկնապատկված աշխատավարձը և ընդամենը 10 հազարով նվազագույն աշխատավարձի, այն էլ եկող տարվանից բարձրացման փաստը: Կամ ուսուցիչների աշխատավարձի չնչին բարձրացում: Աշխատավարձի բարձրացումն ինքնին լավ է, բայց ինչու են բոլոր իշխանությունները շարժվում նույն տրամաբանությամբ, նախ իրենք իրենց են անմիջապես բարձր սանդղակ սահմանում հետո հիշում անապահով խավի մասին և ընդամենը փշրանքները բաժին հանում նրանց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ