Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Գիտնականները պարզել են Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառը

Գիտնականները պարզել են Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառը
25.10.2019 | 14:29

Հունաստանում Արիստոտելի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչից է մահացել Ալեքսանդր Մակեդոնացին՝ գրում է Greek Reporter-ը: Մանրամասն վերլուծվել են նրա հիվանդություններն ու վերջին օրերը: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ Մակեդոնացին մահացել է ծանր սեփսիսի պատճառով, որը սուր պանկրեոնեկրոզ է առաջացրել: Պատճառը եղել է լեղաքարային հիվանդությունը, ծանր սնունդի և ալկոհոլի նկատմամբ Մակեդոնացու հակվածությունը:

Դիտվել է՝ 3181

Մեկնաբանություններ