Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Արայիկ Հարությունյան. Ֆրանսիայի Սենատի բանաձևը նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա

Արայիկ Հարությունյան. Ֆրանսիայի Սենատի բանաձևը նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա
26.11.2020 | 14:01

«Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը, կարծում եմ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա ընդգծել է, որ Արցախի իշխանությունների՝ այդ առթիվ արված հայտարարությունը բխում է «մեր կենսական շահերից»։

Դիտվել է՝ 2294

Մեկնաբանություններ