«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Գայանե Պողոսյան. Չոր հաշվարկ

Գայանե Պողոսյան. Չոր հաշվարկ
06.03.2022 | 11:55

Քաղաքական թեմաներին առհասարակ չեմ խառնվում, որովհետև միշտ բարձրաձայնելու իրավունք ունեն արհեստավարժները, միայն մի բան կասեմ. երբ օտար երկրները բախվում են, ես չեմ նայում, թե արդարությունն ու ճշմարտությունը ում կողմն է, այլ հաղթանակ եմ ցանկանում նրան, ում հաղթանակը ձեռնտու է մեր երկրին ու ժողովրդին, անկախ այն բանից, թե ով և ինչքան կտուժի էդ հաղթանակից:

Էս չոր հաշվարկը ինձ սովորեցրել են էն երկրների իշխանություններն ու ժողովուրդները, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ օգնում էին ադրբեջանա-թուրքական ահաբեկչական բանակին՝ փոքրիկ, խիզախ, իր պատմական հողերի վրա ազատ ապրել ցանկացող արցախցիների դեմ կռվում ու շնորհավորում էին Ադրբեջանին՝ Արցախի մի մասը բռնազավթելու կապացությամբ:

Դիտվել է՝ 10379

Մեկնաբանություններ