Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ագրեսոր լինելով հանդերձ՝ հենց իրենք կպահանջեն ռեպարացիա. Գևորգ Դանիելյան

Ագրեսոր լինելով հանդերձ՝ հենց իրենք կպահանջեն ռեպարացիա. Գևորգ Դանիելյան
07.12.2022 | 14:55

Տարածքներ հանձնելը նաև հանգեցրել ու անխուսափելիորեն հանգեցնելու է մշակութային գենոցիդի: Գրավյալ տարածքներում ադրբեջանցիները քրիստոնեական վանքերն ու եկեղեցիները կամ համարում են ադրբեջանական, կամ լավագույն դեպքում՝ ոչ հայկական, օրինակ, ուդիներին պատկանող: Այս համատեքստում չպետք է զարմանալ, որ վարդապետ Մխիթար Գոշը ադրբեջանցիների կողմից ներկայացվում է իբրև ադրբեջանցի, որն իր Դատաստանագիրքը իբր գրել է ալբաներեն: Վաղը ադրբեջանցիներ են համարվելու նաև բոլոր այն երևելիները, որոնց վիճակվել է ծնվել ու արարել հանձնված տարածքներում:


Կյանքի դրվածքն է. եթե պաշտոնապես չես հակադարձում, ապա ադրբեջանցիները ոչ միայն իրենց ավագ եղբոր՝ թուրքերի օրինակով անարգել կյուրացնեն ձեր տարածքներն ու մշակութային ողջ արժեհամակարգը, այլև ագրեսոր լինելով հանդերձ՝ հենց իրենք կպահանջեն ռեպարացիա:

Դիտվել է՝ 11134

Մեկնաբանություններ