Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Ս. Գևորգի բարեխոսության

Ս. Գևորգի բարեխոսության
20.04.2023 | 00:01

Սուրբ ես, Տեր, և սրբերի մեջ ես բնակված,

Եվ մենք սուրբ վկաների

բարեխոսությամբ աղոթում ենք Քեզ

Քաջամարտիկ զորավար Ս. Գևորգի

Եվ Քո բոլոր սրբերի աղաչանքներով:

Մեզ մի զրկիր Քո ողորմությունից,

Այլ ապրեցրու մեզ նրանց աղոթքով.

Քանի որ Դու բազումողորմ Աստված ես,

Եվ Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ,

Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Qahana.am

Դիտվել է՝ 2653

Մեկնաբանություններ