Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Աղոթք հայրենյաց համար-4

Աղոթք հայրենյաց համար-4
16.06.2023 | 00:01

Օրհնյա՛լ լինես, ո՛վ Աստված մեր, ամե՛ն ժամ հանի՛ր, լվա՛ մեզ և բարձրացրո՛ւ ընդդիմության և ընդարմության մահացու կործանումներից, նյութին կուլ գնալու ամոթալի՛ ու լպիրշ, բոլոր տեսակի ստրկություններից ու սովորույթներից, մահացու բոլոր մեղքերից, սնամիտ ու անիմաստու՛ն, սայթաքեցնող ու դատարկ, սարքովի ու արձանային գեղեցկություններից և սատանայի գայթակղության բոլո՛ր հմայություններից ու հիմարություններից, կախարդություններից ու բռնոտումներից ամենայն: Ամե՛ն և Ամե՛ն:

Դիտվել է՝ 2606

Մեկնաբանություններ