Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հանրային ճնշում՝ բոլորի նկատմամբ

Հանրային ճնշում՝ բոլորի նկատմամբ
18.09.2023 | 15:19

Հիմա՝ ավելի առարկայական:

Ըստ արձանագրված արդյունքների՝ Ավինյան Տիգրանը, իր արբանյակ Հանրապետություն կուսակցության հետ միասին, ընդամենը մեկ մանդատով է պարտվել ընդդիմադիր ձայներին, հետևաբար, Ավինյանը քաղաքապետ ընտրվելու մեկ տարբերակ ունի, որ ընդդիմադիր 33 ավագանիներից որևէ մեկը քվեարկի Ավինյանի օգտին։

«Մայր Հայաստան» դաշինքից բացառում եմ, որ որևէ մեկը կարող է Ավինյան ընտրել։

«Հանրային ձայն» կուսակցությունից քիչ հավանական եմ համարում։

Հայկ Մարությանի ցուցակի անդամների նկատմամբ, մեծ հաշվով, վստահություն չունեմ, հուսամ՝ կսխալվեմ։

Կարևորը՝ հանրային ճնշում լինի բոլոր ավագանիների նկատմամբ, որ հանկարծ անգամ մեկ շեղում չլինի։

Հ.Գ. Սա բացառապես իմ անձնական կարծիքն է։

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 7544

Մեկնաբանություններ