ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

ԱՂՈԹՔ ՆԵՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԱՂՈԹՔ ՆԵՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
24.12.2023 | 00:01

Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր Քո մեծ և փառավորյալ անվանդ համար: Տե՛ր, փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը քո սուրբ անվան համար:

Սուրբ և պատվական խաչիդ հովանու ներքո խաղաղությամբ պահիր Քեզ ապավինած և Քեզ վրա հույս դրած ժողովրդին:
Փրկիր երևելի և աներևույթ թշնամիներից:
Արժանի դարձրու գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ, հավիտյանս հավիտենից։ Ամեն:

Դիտվել է՝ 3729

Մեկնաբանություններ