ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.01.2024 | 00:01

Տե՜ր Աստված, տուր հավատք նրան,

ով կարիքն ունի.

Եվ ուրախություն նրանց, ովքեր այժմ հուսահատ են.

Թող հույսի շողը ճառագայթի հոգու պատուհանից,

Եթե սայթաքել, ընկել են ներքեւ:

Տե՜ր, ժպիտ տուր նրան, ով նեղսրտած է.

Քաջ առողջություն, եթե հիվանդ է մեկը.

Եթե կորցրել է աշխատանքը,

պահպանիր նրան,

Թող ոգեշնչմամբ լցվեն, օրերը նրա:

Շնորհի՜ր, Տե՜ր, խոնարհություն՝ հպարտներին ու իշխանավորներին.

Ժպիտ՝ վիրավորվածներին, աղքատներին ու դժբախտներին.

Ելքը Դո՛ւ ցույց տուր ցանկացած խնդրից...

Բայց ամենակարեւորը, Տե՜ր մեր ամենքի,

Սե՜ր տուր նախ մեզ, ըստ պատվիրանի,

ամբողջ էությամբ սիրելու նախ Քե՛զ,

Հետո սիրելու եւ մեզ՝ ամբողջանվեր

առհավետ:

Դիտվել է՝ 4121

Մեկնաբանություններ