ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Էսքան էլ անճա՞ր

Էսքան էլ անճա՞ր
22.01.2024 | 21:57

Բանտել ենք ինքներս մեզ,

ՈՒ ոռնում ենք ցավից,

Կորցնում ենք կտոր-կտոր,

Մղկտում՝ ամեն մահից:

Բանտել ենք մեր ով լինելը,

Չենք փնտրում էլ ճար,

Հարմարվել ենք մեր վիճակին,

Լա՛վ, էսքան էլ անճա՞ր...

Անահիտ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 6982

Մեկնաբանություններ