ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.02.2024 | 00:01

Գոհանում եմ քեզանից,

Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ,

և օրհնում ու փառավորում եմ Քո սուրբ անունը,

որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ

և խաղաղությամբ հասցրիր երեկոյան ժամին:

Այժմ խնդրում եմ, որ Քո ամենազոր Աջով ու Քո սուրբ Խաչով

կնքես ծառայիդ կացարանը,

ելքն ու մուտքը,

որ ննջենք ապահով ու աներկյուղ, խաղաղությամբ:

Ամեն:

Դիտվել է՝ 3035

Մեկնաբանություններ