Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արագությունը` ժամը մեկ գյուղ

Արագությունը` ժամը մեկ գյուղ
24.04.2024 | 13:05

Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան, Հայաստանի քարտեզն այլ էր: Հասա Երևան, փոխվեց, ավելի փոքրացավ:
Մի օր էլ տանից դուրս կգաք ու՞…
… ու երբ հետ գաք, տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի:
Կապիտուլյանտին պետք է րոպե առաջ հեռացնել, որ չցեղասպանվենք:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.
Ժամանակը չի՛ սպասում:
Կապտուլյանտը երկիրը հանձնում է ժամը` մեկ գյուղ արագությամբ:
Խելագար այդ վազքում սա խրխնջալով վրաերթի է ենթարկում ո՛չ միայն մեր հայրենիքը, այլև իր ճանապարհը խոչընդոտող ամեն մեկին, անգամ` հղի կնոջն իր չծնված բալիկի հետ:
Կապիտուլյանտին անհապաղ պետք է հեռացնել:
irates.am

Դիտվել է՝ 9574

Մեկնաբանություններ