Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Բագրատ սրբազանին այսօր հաջողվեց գրանցել իր առաջին հաղթանակը՝ նա է օրվա top info հերոսը

Բագրատ սրբազանին այսօր հաջողվեց գրանցել իր առաջին հաղթանակը՝ նա է օրվա top info հերոսը
04.05.2024 | 23:17

Փաշինյանը այս վեց տարիների ընթացքում երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլոկադայի մեջ, ինչպես այսօր: Բագրատ սրբազանին այսօր հաջողվեց գրանցել իր առաջին հաղթանակը՝ նա է օրվա top info հերոսը, և առաջին անգամ է, որ Փաշինյանը, նույնիսկ եթե ինքնահրկիզվի, այդ պատկերը չի փոխվելու: Մեր հասարակությունը նախ և առաջ դարձել է ինֆորմացիոն հասարակություն, ուստի բոլոր նրանք, ովքեր այս շարժման մաս և շահառու են, խնդրում եմ մոռանալ և խոր իգնորի ռեժիմի մեջ պահել համար առաջին նյուզմեյքեր Փաշինյանին, նույնիսկ եթե նա ասի և անի ամենաանհավանականը ինֆո չարտի առաջին հորիզոնական վերադառնալու համար, իսկ դա իր գերխնդիրն է:

Խոսեք, տարածեք, քննարկեք և կիսվեք բացառապես Տավուշ-Երևան քայլերթի ինֆոներով, իրադարձությունների բոլոր մանրուքներով, լուսավոր և գեղեցիկ ինֆոներով, դրականով և հաղթականով: Տավուշ-Երևան քայլերթը դարձնելով ներառական, թրենդային, վարակիչ և հետաքրքիր՝ դուք ձեր մեծ լուման եք ներդնելու Փաշինյանի ինֆոչեզոքացմանը, իսկ դա նրա համար քաղաքականապես մահացու հարված է:

Միաբանվեք:

Ինքնակազմակերպվեք:

Ինքնակառավարվեք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3048

Մեկնաբանություններ