Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ռևանշի՞զմ, թե՞ ուտոպիա

Ռևանշի՞զմ, թե՞ ուտոպիա
12.05.2024 | 17:16

Հայտնի շրջանակների սրտին հատկապես կպել է այն, որ այս շարժումը ոչ թե նվաստանալու և խաղաղություն մուրալու մասին է, այլ՝ արժանապատվության և ոգու։

Նրանք դա բնորոշում են որպես ռևանշիզմ կամ պատերազմ «հրահրել»։ Փաստորեն, այս մարդկանց համար պրագմատիզմը թշնամու առաջ ծնկելն է և նրա ողորմությունը հայցելը։

Մինչդեռ, դա չափազանց մեծ ուտոպիա է, թե թշնամուն հանձնվելով կշարունակես հանգիստ ապրել:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2550

Մեկնաբանություններ