Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իսրայելի և Թուրքիայի ռազմավարական համագործակցությունը շարունակվելու է

Իսրայելի և Թուրքիայի ռազմավարական համագործակցությունը շարունակվելու է
30.07.2024 | 13:17

Իհարկե, Իսրայելի ԱԳ նախարարի և Էրդողանի հեռակա բանավեճը այնքան էլ անկեղծ չէ, որովհետև այսպիսի դրվագներ բազմիցս գրանցվել են, սակայն վերջնարդյունքում Իսրայելի և Թուրքիայի միջև ուղղակի կամ անուղղակի ռազմավարական համագործակցությունը շարունակվել է, ինչը, կարծում եմ, այսուհետ ևս շարունակվելու է։

Բայց հարցն այն է, որ այս հեռակա բանավեճում իրավացի են թե՛ Էրդողանը Հաքան Ֆիդանի հետ, և թե՛ Կացը Նեթանյահուի հետ։ Երկուսն էլ ֆաշիստական և ցեղասպան վարչախմբեր են, երկուսն էլ արժանի են միևնույն վախճանին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 13145

Մեկնաբանություններ