Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ»

«Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ»
06.08.2024 | 11:37

Դժվար է միանշանակ պնդել ՀՀ նախկին երեք նախագահների հանցանք կատարելու փաստը։ Սակայն նրանց ներքին քաղաքականության մեջ վառ կարմիր թելի պես անցնում է «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» մեղսավոր վարվելակերպը։

Դրա վառ ապացույցն է այսօրվա մեր ունեցած պետականության ծանր վիճակը:

Ինչն էլ իր հերթին հետևանք է 30 տարվա ընթացքում պետական անկախ ինստիտուտների բացակայության կամ ավելի ճիշտ դրանք մեկ անձի կամքից կախված լինելու հանգամանքի։

Հայկ ԴՈՐՈՒՆՑ

Դիտվել է՝ 4871

Մեկնաբանություններ