«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Խոսքի կարճն է լավ, պարանի՝ երկարը

Խոսքի կարճն է լավ, պարանի՝ երկարը
18.08.2024 | 18:27

Վարչապետ ունենք, աշխարհը չունի. հեծանիվ է քշում, ոտանավոր է գրում, իսկ երկիրը վարի է գնում...

Կարդացի Նիկոլ Փաշինյանի գրած բանաստեղծությունը, նաև իր ասմունքը լսեցի։ Հեչ դուրս չեկավ։ Արհեստական բանականության չափածո շարադրանք էր՝ զուրկ պոեզիայից։ Իսկ ամենակարևորը՝ չկար հեղինակի սրտի թրթիռը, ընդամենը խոսք էր՝ ասելու համար։

Որպեսզի ասելիքս պարզ լինի, հիշեմ այս պատմությունը։ Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ Սամվել Գրիգորյանը (կար էդպիսի մեկը) մի օր, երբ գալիս է Երևան, հանդիպում է Ավ. Իսահակյանին, ասում.

- Վարպետ, քո մասին բանաստեղծություն եմ գրել, կարդամ՝ լսիր։

Իսահակյանը հարցնում է.

- Բանաստեղծությունդ կա՞րճ է, թե երկար։

- Երկար է,- ոգևորված ասում է էդ Սամվել գրչակը։

- Մի կարդա, լավը չէ,- ասում է Իսահակյանը։

Ես էլ վարպետի միտքը պարզաբանեմ: Ասում է՝ առհասարակ, խոսքի կարճն է լավ, իսկ պարանի՝ երկարը, պոետ Նիկոլ Փաշինյան։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 10128

Մեկնաբանություններ