Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Իրականում Փաշինյանի «բանավեճի» հրավերը ծուղակ էր

Իրականում Փաշինյանի «բանավեճի» հրավերը ծուղակ էր
25.12.2024 | 19:43

Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին «բանավեճի» հրավիրելուց առաջ շատ լավ գիտեր, որ ոչ ոք չի համաձայնվելու, իրականում Նիկոլին բանավեճ պետք չէր։

Նախ Նիկոլի «բանավեճի օրակարգը» ինքն իրենով ապուշություն է՝ Արցախի կործանման շուրջ անհնար է «բանավիճել» մի մարդու հետ ով փաստացի Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, պարտվեց պատերազմը, խաբեց և իրար խառնեց մեր ժողովրդին։

«Բանավեճի» նպատակը հասարակական քաղաքական օրակարգ ձևավորելն էր։ Նիկոլի համար կարևոր է միայն այն հանգամանքը որ հասարակական-քաղաքական այլ օրակարգ չձևավորվի, սա է պատճառը, որ Նիկոլն անընդմեջ մի նոր «շոու է» բեմադրում։

Մի օր կասի Արցախը 1994թ-ից են հանձնել, մի օր կասի նախկիններ ն ուրանում էին Հայոց Ցեղասպանությունը, մի օր էլ կասի Հայաստանը դեռևս Տիգրան Մեծի ժամանակվանից հանդիսացել է Ադրբեջանի մաս…

Նիկոլը ինչ ուզի կասի, ցակացած զառանցանք։

Ըստ էության, Նիկոլը շատ լավ հասկանալով որ այլևս չունի աջակցություն մեծամասնության մոտ փորձում է «եթեր լցնել» իրեն «գժի տեղ դնելով» զբաղացնել մարդկանց և խանգարել այլընտրանքային ուժերի հանրայնացմանը։

Նիկոլի այս մարտավարությունը ձախողելու համար պետք է առաջ քաշել իրական քաղաքական օրակարգեր, իսկ այսօր այս պահի դրությամբ միակ ներքաղաքական իրական օրակարգը Գյումրիի ավագանու գալիք ընտրություններն են, ուզենք թե չուզենք սա է՝ այս պահին այլ օրակարգ չկա։

Հետևաբար մենք ևս մեկ անգամ հորդորում ենք բոլոր այն ուժերին ովքեր մասնակցության հայտ են ներկայացրել՝

հարգելիներս եկեք միասնական օրակարգեր ձևավորենք և դեկտեմբերի 20-ին մեր կողմից առաջարկած սկզբունքների շուրջ առարկայական խոսակցություն սկսենք։

Եթե ցանկանում ենք ազատվել Հայաստանի և Արցախի գերեզմանափորներից ժամանակ կորցնել չի կարելի։

Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2639

Մեկնաբանություններ