Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Տխուր էի, բայց հոգուս մի փոքրիկ անկյունում ուրախ, որ մեր այս երկիր կոչված աբսուրդում դեռևս մարդիկ կան

Տխուր էի, բայց հոգուս մի փոքրիկ անկյունում ուրախ, որ մեր այս երկիր կոչված աբսուրդում դեռևս մարդիկ կան
06.03.2025 | 06:55

Երթուղայինով տուն եմ վերադառնում, այսինքն այնտեղ, որտեղ հայրենազուրկս ապրում եմ ընտանիքով։ Լեփ-լեցուն «գազելում» ազատ տեղ չկար։ Նստածների մի մասը ջահելներ են։ Հանգիստ ու անտարբեր նստած են կամ հեռախոսով լուրջ զբաղված, որ «չնկատեն» կողքներին կանգնած տարեցներին։ Վերջում նստած ինձնից տարիքով մի տղամարդ վեր կացավ ու տեղը զիջեց ինձ։ Չէի համաձայնում, բայց մտածեցի, որ հաջորդ կանգառում իջնելու է, ու նստեցի։ Հաջորդ և մյուս կանգառներում էլ չիջավ։ Վատ էի զգում։ Դիմեցի առջևում նստած մի կնոջ, որ ձեռքիս գումարը փոխանցի վարորդին` տոմսի համար, որպեսզի ի երախտագիտություն, տամ տղամարդուն։

- Չէ, ի՞նչ եք անում, պետք չի,- ասաց նա։

Ո՞նց կռահեց, որ իր համար եմ ուզում տոմս վերցնել...

Երբ երթուղայինից միասին իջանք նույն կանգառում, մեզնից առաջ էր ու ինքը վճարեց իմ ու կնոջս փոխարեն։ Պարզվեց մեր վերևի հարևանն էր` Սարգիսը։ Չէի ճանաչել։ Ու ինքն էլ արդեն հասկացել էր, որ իրեն չէի ճանաչել։

Զրուցելով շարժվեցինք տուն։ Տխուր էի, բայց հոգուս մի փոքրիկ անկյունում ուրախ, որ մեր այս երկիր կոչված աբսուրդում դեռևս մարդիկ կան...

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 5620

Մեկնաբանություններ