Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Իշխանության ողջ թշվառությունն ու երկիրը վաճառքի դնելու գինը

Իշխանության ողջ թշվառությունն ու երկիրը վաճառքի դնելու գինը
01.04.2025 | 19:53

Ադրբեջանական մամուլը երեկվանից հեղեղված է 1918 թվականին տեղի ունեցած իրադարձություններով, որը փորձում են ներկայացնել որպես հայերի կողմից իրականացված ցեղասպանություն:

Այս համատեքստում, ոչ այդքան անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը, այդ իրադարձությունները ցեղասպանություն անվանելով:

Այն, որ Թուրքիան և Ադրբեջանը` որպես ցեղասպան երկրներ, բարոյական իրավունք չունեն այլոց մեղադրելու մի հանցանքի մեջ, որի հետ անմիջապես իրենք են ասոցացվում և պատասխանատվություն կրում, դա հարցի միայն մի հատվածն է:

Սակայն, տեսեք, ի՞նչ է կատարվում:

ՀՀ իշխանությունն իր արտաքին քաղաքական օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը, պարտության խորհրդանիշ Փաշինյանը ժխտողական ձևակերպումներ հնչեցնում, իսկ նույն Թուրքիան ի պատասխան, դատապարտող հայտարարություն անում ու ադրբեջանական հորինված «փաստերը» ներկայացնում ցեղասպանություն:

Սա է իշխանության ողջ թշվառությունն ու երկիրը վաճառքի դնելու գինը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2552

Մեկնաբանություններ