Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Պուտինի հրատապ ուղերձը կամ՝ գնդակը Կիևի դաշտում

Պուտինի հրատապ ուղերձը կամ՝ գնդակը Կիևի դաշտում
11.05.2025 | 13:22

Երևանի ժամանակով 2:30-ին հնչեց Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որի մասին անոնսավորվել էր վերջին մի քանի ժամերին:

Հայտարարությունը վերաբերում էր ուկրաինական հակամարտությանը:

Պուտինը, իրեն բնորոշ ոճով, դարձյալ ցուցաբերեց նախաձեռնողականություն՝ գնդակը գլորելով ՈՒկրաինայի և նրա արևմտյան հովանավորների դաշտ:

Ինքնին հասկանալի էր, որ Մոսկվան չէր կարող համաձայնել 30-օրյա հրադադար հաստատելու Կիևի առաջարկին, որը խրախուսվում էր նաև եվրոպական մայրաքաղաքներում և Վաշինգտոնում:

Այդ հրադադարը, որը չուներ հակամարտության կարգավորման բաղադրիչ, ընդամենը որոշակի «թթվածին» էր ապահովելու ՈՒկրաինայի հյուծված զինված ուժերի համար:

Մոսկվան առաջարկում է հակամարտության համապարփակ լուծում, կոնֆլիկտը ծնող պատճառների վերացում:

Պուտինն առաջարկում է Կիևին՝ առանց միջնորդների և առանց նախապայմանների, մայիսի 15-ին բանակցել Ստամբուլում կամ վերականգնել ստամբուլյան

գործընթացը, որը 2022-ի գարնանն ընդհատեց Զելենսկին՝ Մեծ Բրիտանիայի այդ օրերի վարչապետ Բորիս Ջոնսոնի ցուցումով:

Իհարկե, 2022-ին այդ բանակցությունները Կիևի համար ավելի նպաստավոր էին, քան կլինեն այսօր, հապաղելու դեպքում՝ ՈՒկրաինայի բանակցային դիրքերն ավելի խոցելի կլինեն վաղը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 5725

Մեկնաբանություններ