Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՀՀ քաղաքացին իրավունք ունի որպես ձեր գործատու` ձեզանից հաշվետվություն պահանջել

ՀՀ քաղաքացին իրավունք ունի որպես ձեր գործատու` ձեզանից հաշվետվություն պահանջել
21.05.2025 | 11:41

Ամենայն լրջությամբ նիկոլ փաշինյանին և հակոբյան աննային ուզում եմ հարցնել ու վստահ եմ` այդ հարցերը կհետաքրքրեն մեր երկրի հարյուր հազարավոր քաղաքացիների.

երբ ձեզ ասում են

ա) թալանել եք «Հայաստան» համահայկական հիմնադրամի 100 մլն դոլարը,

բ) «Անիֆի» 68 մլն դոլարը,

գ) ձեր ընտսնիքի վրա պետական բյուջեյից օրական ծախսվում է 5000 դոլար,

դ) փոշիացվել է արտաքին վարկերի շուրջ 2 միլիարդ դոլարը և էսպես շարունակ,

ինչու ՞ եք ընկնում դեպրեսիայի մեջ և այդ գումարները հարկերի տեսքով պետությանը վճարած պարտաճանաչ քաղաքացիներին անվանում ՝ էշ, համբալ, տխմար, ոջիլ և այլն։

Այդ գումարները վճարվել են մեր հարկերի հաշվին և ՀՀ քաղաքացին իրավունք ունի որպես ձեր գործատու` ձեզանից հաշվետվություն պահանջել։

Իսկ այդ գումարների ծախսերի հիմնավորումը ձեր ձեռքին է:

Ներկայացրեք, եթե թալանչի չեք:

Միայն նորից չերգեք.

- Բա նախկիններից ինչու հաշվետվություններ չէիք պահանջում:

Նախկիններին դրա համար հեռացրեցին, իսկ պատասխանատվության համար արդեն ժողովուրդը սպասում է 7 տարի ու ոչ մի լուրջ փաստ:

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3635

Մեկնաբանություններ