Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արթուր Հակոբյանի «Մի դարձիր դիզայներ» գիրքը թարգմանվել է անգլերեն

Արթուր Հակոբյանի «Մի դարձիր դիզայներ» գիրքը թարգմանվել է անգլերեն
13.06.2025 | 17:16

Արթուր Հակոբյանի մեծ արձագանք ստացած գիրքը՝ «Մի դարձիր դիզայներ», թարգմանվել է անգլերեն և հրապարակվել Amazon Kindle հարթակում։

«Մի դարձիր դիզայներ»-ը ոչ թե դիզայն սովորեցնող գիրք է, այլ իրականությանը բախված դիզայների ներսից գրված պատմություն։

Այն բացահայտում է ոլորտի բարդությունները, աշխատանքային հարաբերությունների լարվածությունն ու այն հոգեբանական ծանրությունը, ինչի միջով հաճախ անցնում է ստեղծագործող մարդը՝ հաճախ աննկատ մնալով դիմացինի համար։

Գիրքը միաժամանակ սուր, ազնիվ և կասկածի տեղիք տվող հումորով գրված դիտարկում է՝ ուղղված սկսնակներին, փորձառուներին և նույնիսկ նրանց, ովքեր երբևէ չեն աշխատել դիզայնի ոլորտում։ Թարգմանված տարբերակում պահպանվել է հեղինակի բնօրինակ ոճը՝ իր հակիրճությամբ, քննադատական հնչերանգով։

Անգլերեն հրատարակությունը հասանելի է բացառապես Amazon Kindle հարթակում։

Դիտվել է՝ 3530

Մեկնաբանություններ