Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սամվել Կարապետյանին հետապնդում են հայ լինելու համար

Սամվել Կարապետյանին հետապնդում են հայ լինելու համար
19.06.2025 | 11:47

- Էջմիածնի կաթողիկոսական վեհարանի վերակառուցում և հանդիսությունների սրահի կառուցում՝ 25 000 000 $:

-Լեռնահովիտ գյուղի միջնակարդ դպրոցի վերակառուցում:

- Երևանի ճարտարագիտական համալսարանում գիտական և ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնների հիմնում:

- Աշխարհի լավագույն համալսարաններում երիտասարդների ուսուցման ֆինանսավորում՝ 15 000 000 $:

- Սպորտի զարգացմանն ուղղված նվիրատվություններ՝12 000 000 $:

- Աղետի գոտուց տուժած ավելի քան՝ 30 ընտանիքներ ստացել են բնակարաններ:

- Բազմաթիվ թանկարժեք դիտակտիկ նյութերի տրամադրում տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված կառույցներին:

- Վանաձորի հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցում, գերժամանակակից սարքավորումների տրամադրում:

- Տարածաշրջանում նմանը չունեցող առողջական կենտրոնի հիմնում Ստեփանակերտում, հագեցած՝ գերժամանակակից սարքավորումներով, վերակենդանացման համար նախատեսված մեքենաներով՝ 25 000 000 $:

- Պատերազմից տուժած և հաշմանդամություն ձեռք բերած հայորդիների համար վերականգնողական սարքավորումների հատկացում:

- Հայաստան Համահայկական հիմնադրամի իրականացրած ծրագրերի շրջանակներում ահռելի դրամական միջոցների նվիրատվություն, հանդիսանում է հիմնադրամի պատվո անդամ և ամենախոշոր նվիրատուների ցանկում է, ներդրման ընդհանուր ծավալը՝ 70 000 000 $:

- Տաշիր քաղաքի քաղաքային այգու վերակառուցում, երիտասարդկան կենտրոնի հիմնում, եկեղեցի, բարեկարգվել է կենտրոնական պողոտան, տների ճակատամասերն ու պարիսպները, լուսավորվել են բազմաթիվ փողոցներ:

- Երևանում հիմնովին վերակառուցվել է Հյուսիսային պողոտայի սալահատակը, լուսավորվել և բարեկարգվել են կանաչ գոտիները:

- Շատրվանների, քաղաքային այգիների, նախակրթական շինությունների բարեկարգում և հիմնանորոգման աշխատանքներ Երևանում:

- Ստեփանակարետի երիտասարդկան պալատի շենքի կառուցում:

- Ստեփանավանում, Տաշիրում, Իջևանում, Ալավերդիում, Սպիտակում շահագործման են հանձնվել և կառուցվում են մանկապարտեզներ

Ցանկը շարունակելի․․․

Հավելեմ, որ 2019 թվականի տվյալներով միայն Տաշիր բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվել է շուրջ 180 000 000 $-ի ծրագրեր։

Տասնյակ և հարյուրավոր այլ նախաձեռնություններ տեղ չեն գտել այս ցանկում, քանի որ դրանք գրելու համար մի ամբողջ օր չի հերիքի։

ՈՒ այս հային դատում են․․․դատում են հայ լինելու, քրիստոնյա լինելու, իր ազգը սիրելու պատճառով:

Դատում են սատանայի ծառաները:

Բայց, մեկ է՝ բարին հաղթելու է:

Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3441

Մեկնաբանություններ