ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Թույլ չտանք, որ մեզ սովորեցնեն հանդուրժել ամեն պիղծ արարք

Թույլ չտանք, որ մեզ սովորեցնեն հանդուրժել ամեն պիղծ արարք
09.07.2025 | 19:18

2023-ի գարնանը ադրբեջանական իշխանությունները հայտարարում էին, թե Արցախի շրջափակման ու հետո ժողովրդին ծնկի բերելու առումով ամեն ինչ ժամանակի և վարժվելու հարց է։ Այն ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները ծրագրել էին Արցախի ամբողջական հանձնումը կազմակերպել աստիճանաբար, որպեսզի մարդկանց համար դառնա սովորական։

Հիմա նույն բանը Նիկոլ Փաշինյանը անում է եկեղեցու նկատմամբ։ Աստիճանաբար սովորական է դարձնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակումները, որպեսզի մարդիկ այլևս չդիմադրեն, իսկ ոստիկանները չամաչեն եկեղեցին պղծելուց։

Ես վաղուց ոչ մի մարդկային սպասելիք չունեմ հրաման կատարող ոստիկաններից ու ԱԱԾ դիմակավորներից։ Նրանց հրաման տրվի սեփական երեխաներին սպանելու, կսպանեն։ Ուստի իմ սպասելիքը բացառապես հայ ժողովրդից է, այն ժողովրդից, ում մեջ դեռևս կա հայրենիքի և ազգայինի գիտակցում և սկզբունք։

Թույլ չտանք, որ մեզ սովորեցնեն հանդուրժել ամեն տեսակի պիղծ արարք։ Ինչ-որ կետում վերջապես պետք է ասել՝ ՎԵՐՋ, ԿԱՆԳ ԱՌ:

Հավատացեք ՝ Նիկոլը կանգ կառնի այն պահին, երբ տեսնի, որ իր դեմ իրականում մեծ դիմադրություն կա, և ժողովուրդը չի սովորել իր արածները կուլ տալուն։

Ամեն մեկը, որ հիմա կարդում է այս տողերը, թող իր վրա վերցնի և չնայի որպես հանդիսատես։ Հավատացեք՝ ամեն ինչ կախված է յուրաքանչյուրիցս՝ թե՛ լավը, թե՛ վատը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 6350

Մեկնաբանություններ