ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Աղոթարան

Աղոթարան
12.07.2025 | 22:00
Խաղաղութեամբ Քով,
Քրիստոս Փրկի՛չ մեր,
որ ի վեր է քան զամենայն միտս եւ զբանս,
ամրացո՛ զմեզ
եւաներկի՛ւղ պահեա
յամենայն չարէ:
Հաւասարեա՛ զմեզ
ընդ ճշմարիտ երկրպագուս Քո,
որք Հոգւով եւ ճշմարտութեամբ
Քեզ երկիր պագանեն:
Վասն զի Ամենասուրբ Երրորդութեանդ
վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ
այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից.
ամէն:
Դիտվել է՝ 3642

Մեկնաբանություններ