Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հընթացս դիտարկումներ

Հընթացս դիտարկումներ
05.08.2025 | 11:29

Եթե քաղաքական հայտ ես ներկայացնում, ապա մեծ վրիպում է՝ մեկնարկել մյուսների հետ թշնամանալով: Եթե չասվի, որ կոպիտ սխալ է:

Եթե գլխանց ու կտրուկ մերժում ես մյուս բոլոր ընդդիմադիրների հետ որևէ համագործակցություն և շփում, դա ավելին է, քան՝ պարզապես սխալը:

Եթե կարծում ես, թե մեն-մենակով ես կարողացել տպավորիչ հավաք անցկացնել, նշանակում է՝ չես հասկանում առկա տրամադրությունները:

Մարդիկ, հասարակության զգալի մասն ուզում է ազատվել այս կործանարար ռեժիմից: ՈՒ, օրինակ իմ համար, վստահ եմ՝ իմ պես հազարավոր մարդկանց համար ևս, խորապես «վարդագույն» է, թե այս կամ այն լիդերը ինչ է մտածում կամ ինչպես է վերաբերվում մյուսին:

ՈՒ ընդհանրապես, որոշումներ կայացնող բոլոր ընդդիմադիր ուժերի լիդերների համար ժամանակն է խորությամբ հասկանալ, որ այն ամենը, ինչ ունեն. հասարակական կամ քաղաքական ստատուս, դիրք, որոշակի ունեցվածք և այլն, ունեն գերազանցապես այն բանի շնորհիվ, որ կա Հայաստանը, կա հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը:

ՈՒ դա ընկալելով՝ արժե գալ այն գիտակցությանը, որ չվճարած պարտք ունեք Հայաստանին ու հայ ժողովրդին: ՈՒստի՝ կատարեք ձեր պարտքը սեփական ժողովրդի առաջ:

Իրար գլխի եկեք, ժողովրդին կազմակերպեք, որ ազատվենք էս կործանարարներից:

Վաղը, երբ Հայաստանը չլինի, հավատացեք, ոչ մի նշանակություն չեն ունենալու ոչ ձեր՝ միմյանց հանդեպ ունեցած «անմարսելի» պահանջները, ոչ ձեր՝ նախկինում արած-չարածները, ոչ ձեր ֆինանսական ու քաղաքական կապիտալները, ոչ մի բան:

Հա, ու հիշեք, որ ձեր հանդեպ նաև դրսերում կա որոշ հետաքրքրություն, քանի որ կան ու քանի դեռ կան Հայաստանն ու հայ ժողովուրդը:

Հերի՛ք է «տուն-տունիկ» խաղաք: Ժամանակն է հասունանալ և գործել որպես հասուն քաղաքական դեմքեր ու որպես իրական առաջնորդներ: «Մուտիտները» թողեք նիկոլենց...

Ազնիվ գործեք ու շիտակ:

Էսքան բան:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3956

Մեկնաբանություններ